Շալյապինի կնոջը հարսանիքից հետո միացրել են թոքերի արհեստական օդափոխության սարքին
Ռուս երգիչ Պրոխոր Շալյապինի կինը՝ Տատյանա Կլաուդիա Դեւիսը, ով ավելի վաղ կորոնավիրուսային վարակով հիվանդանոց էր տեղափոխվել, ծանր վիճակում է։ Արտիստի խոսքով՝ Տատյանային միացրել են թոքերի արհեստական օդափոխության սարքին։ Այս մասին գրում է «life.ru»-ն։
«Ոչ մի նորություն։ Նա ծանր վիճակում գտնվում է, միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքին, մի քանի օր կապի չի դուրս գալիս, ցավոք, ոչ մի լավ բան», - տեղեկությունը հաստատել է Պրոխորը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պրոխոր Շալյապինի կինը՝ Կանադայի քաղաքացի Տատյանա Կլաուդիա Դեւիսը, հիվանդանոց է տեղափոխվել հարսանիքից անմիջապես հետո: Նա կտրուկ սկսել է իրեն վատ զգալ։ Կնոջ արյան մեջ թթվածնի մակարդակը նվազել է մինչեւ 60, 95-ի նորմայի դեպքում: