Պեկինը մեկնաբանել է Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումը
Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումն ապացուցում է, որ ռազմական միջամտությունը և ուրիշներին սեփական արժեքները պարտադրելու քաղաքականությունը դատապարտված են ձախողման: Այս մասին, Ria-ի հաղորդմամբ, ասել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Վան Վենբինը:
Երեքշաբթի գիշերը Պենտագոնը հայտարարեց Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման ավարտի և 20-ամյա առաքելության ավարտի մասին: Քաբուլի օդանավակայանը, որտեղից իրականացվել է օտարերկրացիների և դաշնակիցների տարհանումը, անցել է «Թալիբան» շարժման լիակատար վերահսկողության տակ: «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիուլլա Մուջահիդը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պարտված է և չի կարողացել հասնել իր նպատակներին Աֆղանստանում:
«Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումը ցույց է տալիս, որ այլ երկրներում կամայական ռազմական միջամտությունը, ինչպես նաև այլ պետություններին սեփական արժեքներն ու սոցիալական համակարգը պարտադրելու քաղաքականությունը դատապարտված են ձախողման», - ճեպազրույցի ժամանակ ասել է չինացի դիվանագետը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա