Ռուս խաղաղապահները Գիտելիքի օրվա կապակցությամբ Արցախում մարդասիրական ակցիա են անցկացրել
Գիտելիքի օրվա կապակցությամբ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները, «Շտապիր դեպի բարություն» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ, Արցախի սահմանամերձ Մարտունու շրջանի երեխաների համար մարդասիրական ակցիա են կազմակերպել: Լուրը հաղորդում է ՌԴ ՊՆ-ն:
Ըստ տարածված տեղեկատվության՝ Մաճկալաշեն գյուղի միջնակարգ դպրոցում խաղաղապահները նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ շնորհավորել են շուրջ 100 աշակերտների և ուսուցիչների:
«Այսօր Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղում անցկացվեց մարդասիրական ակցիա: Ուսումնական տարվա հաջող մեկնարկի համար գրենական պիտույքներ տրամադրվեց թիվ 2 դպրոցի երկրորդից տասներկուերորդ դասարանների աշակերտներին: Նշեմ, որ յուրաքանչյուր հավաքածու համապատասխանում էր տվյալ դասարանի սովորողի կարիքներին: Բացի այդ, դպրոցին տրվեց մի շարք դիտակտիկ գեղարվեստական ուսումնական նյութեր, քարտեզներ, պարբերական աղյուսակներ, ինչպես նաև գնդակների հավաքածու: Այս գործողությունը հնարավոր դարձավ «Շտապիր դեպի բարություն» հիմնադրամի շնորհիվ, ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ռուսլան Իվանովը:
Ըստ հաղորդագրության՝ ակցիայի ընթացքում Ռուսաստանի Խաղաղակահների հումանիտար կենտրոնի մասնագետները և բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները երեխաներին նվիրել են տետրեր, ուրվագծային քարտեզներ, մատիտների տուփեր, բազմագույն գրիչների և մատիտների հավաքածուներ, ֆլոմաստերներ, գծագրիչներ, գրքասերի պահարաններ և ուսուցողական մեթոդական ձեռբարկներ:
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ խաղաղապահները դպրոցի կարիքների համար նվիրել են նաև սպորտային խաղերի համար նախատեսված պարագաներ, պատմության, աշխատանքի, աշխարհագրության և մաթեմատիկայի դասերի պաստառներ:
«Ուսումնական տարվա նախօրեին ռուս խաղաղապահները նվերներ՝ գրենական պիտույքներ էին պատրաստել մեր աշակերտների համար, և մենք ուզում ենք շնորհակալություն հայտնել ռուս խաղաղապահներին` մեզ ապահով պահելու համար: Ուրախ ենք, որ նրանք այստեղ են, իսկ երբ ռուսական մեքենաները եկան, մեր երեխաները շատ ուրախացան»,-ասաց դպրոցի տնօրեն Արինե Ղևոնզյանը:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ այս ամռանը ռուս խաղաղապահները մարդասիրական գործողություններ են իրականացրել Արցախի հեռավոր շրջանների դպրոցներում և մանկապարտեզներում: Նվիրաբերվել է մոտ 5 տոննա հումանիտար օգնություն, այդ թվում`անխափան սնուցման սարքեր, իսկ ուսումնական հաստատությունների բուժկետերի բուժաշխատողների համար՝ առաջին օգնության պարագաների հավաքածուներ, որոնք հագեցած են անհրաժեշտ դեղորայքով և վիրակապերով:
Հարակից հրապարակումներ`
- Ռուս խաղաղապահները Արցախում մշակել են ԱԹՍ-ների դեմ դիտորդական կետի գործողությունները
- Ռուս խաղաղապահներն ապահովում են Արցախում ջրամբարի կառուցման շինաշխատանքների անվտանգությունը
- Ռուս խաղաղապահներն առաջին անգամ շարժական ընդունելություն կետ են բացել Արցախի հեռավոր գյուղերում
- Ռուս խաղաղապահները ՀՀ սահմանապահների հետ միասին հանեցին շրջափակման մեջ հայտնված մեքենաները. Զոհրաբյան
- Ռուս խաղաղապահները սկսել են պայթյունավտանգ առարկաներից մաքրել Արցախի Կոլխոզաշեն գյուղի տարածքը
- Ռուս խաղաղապահները խմելու ջուր են մատակարարում Ստեփանակերտի ավելի քան 200 ընտանիքի
- Ռուս խաղաղապահները Արցախում պարբերաբար իրականացնում են մարտական պատրաստության գործողություններ
- Ռուս խաղաղապահներն ապահովել են ավելի քան 200 ուխտավորների այցն Ամարասի վանական համալիրներ
- Ռուս խաղաղապահները մոտ 40 լիտր արյուն են հանձնել Արցախի հիվանդների համար
- Ռուս խաղաղապահներն Արցախում հումանիտար ակցիա են անցկացրել գիշերօթիկ դպրոցի երեխաների համար
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան