Փարիզն առավելագույն արագություն սահմանեց մինչև 30 կմ/ժ
Փարիզը դանդաղեցրել է իր ռիթմը. օգոստոսի 30-ից Ֆրանսիայի մայրաքաղաքում մեքենաների առավելագույն թույլատրելի արագությունը 30 կմ/ժ է: Սահմանափակումը չի տարածվում միայն պերիֆերիկի, ինչպես նաև որոշ խոշոր պողոտաների վրա, ներառյալ Ելիսեյան դաշտերը: Այս մասին գրում է Euronews-ը։
Սոցիոլոգիական հարցումների համաձայն՝ նորամուծությանը հավանություն են տվել փարիզցիների կեսից ավելին: Բայց մայրաքաղաքի շատ բնակիչներ, ովքեր աշխատանքի են գնում մեքենայով, դժգոհ են: Ճանապարհն արդեն նրանցից ամեն օր շատ ժամանակ էր խլում, իսկ այժմ՝ նույնիսկ ավելին: Վիճահարույց է նաև օրինախախտներին պատժելու հարցը:
40 միլիոն վարորդների ասոցիացիայից Պիեռ Շաշերեն ասում է, որ տուգանքը մեծ է, 135 եվրո, և նույնիսկ բալերի կորուստն ու վարորդական իրավունքից զրկում։
Փարիզի քաղաքապետարանը ձեռնարկված միջոցները, որոնք գործող քաղաքապետ Անն Իդալգոյի նախընտրական խոստումներից մեկն էին, բացատրում է ճանապարհային անվտանգության և շրջակա միջավայրի պահպանությամբ: Իդալգոյի նախաձեռնությամբ քաղաքն արդեն կրճատել է ավտոկանգառների թիվը և ավելացրել հեծանվուղիների թիվը: Ավելի վաղ Գրենոբլում, Լիլում և Նանտում 30 կմ/ժ արագություն արդեն ներդրվել էր, հաջորդ տարի Լիոնը կհետևի դրան:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա