Քանյեի նոր ալբոմը 152 երկրներում գլխավորել է վարկանիշային աղյուսակը
Ամերիկյան ռեփեր Քանյե Ուեսթի «Donda» նոր ձայնասկավառակը, որի թողարկումը կայացել է օգոստոսի 29-ին, երաժշտական սթրիմինգ-ծառայություններում գլխավորել է միանգամից մի քանի համաշխարհային հիթ-շքերթներ: Այս մասին հաղորդում է «vvariety.com»-ը։
Սկավառակը Apple Music հարթակի լավագույն ալբոմների վարկանիշային աղյուսակում դարձել է առաջինը 152 երկրներում, որտեղ պահպանվում է ծառայությունը: Նշվում է նաեւ, որ Donda-ից 19 երգ ընդգրկվել է Apple Music Daily Top 100 Global Song-ի ցուցակի առաջին քսանյակում: Թոփ-100-ում հայտնվել են նոր թողարկումից բոլոր 27 թրեքերը։
Ուեսթը գերազանցել է 2021 թվականի ռեկորդը՝ որպես Apple Music-ի ամենահանրաճանաչ արտիստ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան