Կրթություն, գիտություն 15:14 31/08/2021 Հայաստան

Ուսուցիչների պատվաստումները պարտադիր չեն. ԱՆ ներկայացուցիչ

Սեպտեմբերի 1-ից դասերի առկա ձևաչափով կազմակերպման դեպքում առողջական տեսանկյունից խոցելի խմբերում գտնվող ուսուցիչների հեռավար աշխատելու հարցը կարգավորվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքով:

Նկատի ունենալով, որ այդպիսի խնդիր ունեն տարբեր ուսումնական հաստատություններում  աշխատող բազմաթիվ ուսուցիչներ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կդիմի իրավասու կառույցներին` ՀՀ արդարադատության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններ, ինչպես նաև Աշխատանքի տեսչություն` հավելյալ պարզաբանումների համար:

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ այս մասին  հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող ավագ դպրոցների տնօրենների և ոչ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների օգոստոսյան խորհրդակցության ժամանակ: 

Քննարկմանը մասնակցել են ավագ և ոչ պետական հանրակրթական դպրոցների տնօրեններ, Կրթության զարգացման նորարարությունների ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արաքսիա Սվաջյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, Առողջապահության նախարարության ներկայացուցիչներ։

Դպրոցներին տրվել են գրավոր ցուցումներ

Հիշեցնելով, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ու Առողջապահության նախարարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` դասերը կարող են իրականացվել ամենօրյա առկա ռեժիմով` անկախ դասարանում աշակերտների թվից, փոխնախարարը նշել է, որ դպրոցները դեռևս նախորդ շաբաթ նախարարությունից շրջաբերական գրությամբ ցուցումներ են ստացել` ուսումնական տարվա մեկնարկի աշխատանքների կազմակերպման վերաբերյալ: Ժաննա Անդրեասյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ ԿԳՄՍ նախարարությունը կարևորում է դասերի ամենօրյա ռեժիմով և առկա ձևաչափով կազմակերպումը:

Մինչ դասասենյակներում աշակերտների առավելագույնը 20 հոգով դասեր անելու սահմանափակման իրավական չեղարկումը դպրոցները պետք է դիմեն ԿԳՄՍ նախարարություն` 20-ից ավելի աշակերտներով դասեր անելու թույլտվության համար:

Պատվաստումները կամավոր են

Պատասխանելով դպրոցի տնօրեններից մեկի հարցին` քննարկմանը ներկա Առողջապահության նախարարության ներկայացուցիչը վստահեցրել է, որ պատվաստումները պարտադիր չեն. դրանք իրականացվում են կամավորության սկզբունքով: Ինչպես բոլոր քաղաքացիները, այնպես էլ ուսուցիչներն իրենք են որոշում պատվաստվել, թե՝ ոչ: Այժմ շրջանառվող առողջապահական նոր կարգավորման համաձայն` խնդիր է դրվում չպատվաստվելու դեպքում 14 օրը մեկ ներկայացնել ՊՇՌ թեստի բացասական պատասխանը` արված վերջին 72 ժամվա ընթացքում: Ինչ վերաբերում է պատվաստումների հակացուցում ունեցող քաղաքացիներին, ապա նրանք պետք է տեղեկանք ներկայացնեն` տրված առողջության պահպանման առաջնային օղակի (պոլիկլինիկա) բժշկի կողմից` ստորագրված և կնքված:

Տարակարգերի և ատեստավորման մասին

Քննարկմանը մասնակից մասնավոր դպրոցների տնօրենները հարց են բարձրացրել ոչ պետական դպրոցներում սովորող տարրական դպրոցների աշակերտներին պետական միջոցներով դասագրքեր տրամադրելու, ատեստավորման և տարակարգերի գործընթացներում նաև մասնավոր ուսհաստատությունների մանկավարժներին ընդգրկելու վերաբերյալ:

Ժաննա Անդրեասյանն այդ առնչությամբ նշել է, որ պետական հանրակրթական դպրոցներում տարրական դասարանների սովորողներին դասագրքերի անվճար տրամադրման հարցը կարգավորվում է «Կրթության մասին» ՀՀ օրենքով, որի  համապատասխան դրույթի խմբագրման հարցը նախարարությունը պատրաստ է քննարկել: Ինչ վերաբերում է ոչ պետական դպրոցների ուսուցիչների ատեստավորմանը և տարակարգերի շնորհմանը, ապա այս դեպքում որևէ իրավական արգելք չկա:

«Ոչ պետական հանրակրթական դպրոցների ուսուցիչները կարող են սահմանված կարգով մասնակցել կամավոր ատեստավորմանը, նրանց կարող է շնորհվել որակավորման տարակարգ, եթե ոչ պետական դպրոցի հիմնադիրը պատրաստ է ստանձնել նշված գործընթացների արդյունքից բխող ֆինանսական պարտավորությունները»,- նշել է Ժաննա Անդրեասյանը` հիշեցնելով, որ ինչպես որակավորման տարակարգը, այնպես էլ կամավոր ատեստավորման բարձր միավորները ենթադրում են ուսուցչի աշխատավարձի ավելացում, որը պետական դպրոցների դեպքում ապահովում է պետությունը: 

Նա նաև ավելացրել է, որ տարակարգի շնորհման կարգում անցյալ տարի կատարված փոփոխության համաձայն` տարակարգ ունեցող ուսուցիչը մի դպրոցից մեկ այլ դպրոց տեղափոխվելու դեպքում այսուհետ պահպանում է մասնագիտական որակավորումը: Նախկինում այլ դպրոց տեղափոխվելու պարագայում տարակարգի հավելավճարը չեղարկվում էր:

Կառավարության ծրագրով` 300 դպրոցի հիմնանորոգում և կառուցում

Ամփոփելով քննարկումը` ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ կրթության խնդիրները Կառավարության առաջնային ուշադրության կենտրոնում են: Նա տեղեկացրել է, որ օրերս հաստատված ՀՀ կառավարության առաջիկա 5 տարվա ծրագրով նախատեսվում է շուրջ 300 դպրոցների հիմնանորոգում և կառուցում` ներառյալ նոր գույքով ապահովումը: 
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}