«Աստղիկ» ԲԿ-ից երեք եղբայրները դուրս են գրել իրենց նորածին երեք քույրերին
Այսօր «Աստղիկ» ԲԿ-ից երեք եղբայրները տուն են տարել նորածին երեք քույրերին: Այս մասին տեղեկանում ենք բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջից։
«Եռյակը ծնվել է կեսարյան հատումով՝ բնականոն առաջացած հղիությամբ:
Քույրիկները ծնվել էին անհաս, մեկ ամիս «Աստղիկ» ԲԿ-ի նորածնային ինտենսիվ թերապիայում անցկացնելուց հետո, դուրս են գրվել լիարժեք առողջ:
Ընտանիքը, որը արդեն ուներ 3 զավակ, անհամբերությամբ և մեծ ուրախությամբ է դիմավորել փոքրիկներին»,- հայտնում են ԲԿ-ից։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները