Կանադուհին գլխուղեղի կաթվածից հետո ավելի քան մեկ տարի քաղցի զգացողություն չի ունեցել
Կանադայի բնակչուհին, որը գլխուղեղի կաթված է տարել, մեկ տարուց ավելի քաղցի զգացողություն չի ունեցել: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
28-ամյա հղի կինը հիվանդանոց է տեղափոխվել մարմնի աջ կողմի կաթվածով և խոսքի խանգարումով: Մագնիսառեզոնանսային հետազոտության արդյունքում բժիշկները նրա մոտ գլխուղեղի ձախ հատվածի սուր իշեմիկ կաթված են ախտորոշել:
Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո կանադուհին միայն ացետիլսալիցիլաթթու է ընդունել: Կես տարի անց նրա վիճակը բարելավվել է, սակայն վերջինս նկատել է, որ այդ ընթացքում ոչ մի անգամ քաղցի զգացողություն չի ունեցել և այդ պատճառով ակամայից բազմիցս բաց է թողել սննդի ընդունումը:
Բժիշկները հետազոտել և պարզել են, որ անգամ կալորիաների սակավության պարագայում կանադուհին ոչ մի ֆիզիոլոգիական ազդակ չի ստացել, որ ուտելու ժամանակն է: Վերջինս ուտելիքի բույրի և համի հետ խնդիրներ չի ունեցել:
Կինը սկսել է կրկին քաղցի զգացողություն ունենալ միայն կաթվածից 15 ամիս անց: Այդ ժամանակահատվածում վերջինս նիհարել է 10 կգ-ով:
Հետազոտության հեղինակը որպես նման խանգարման պատճառ է նշել գլխուղեղի այն հատվածի վնասումը, որը պատասխանատու է համային ազդակների, ախորժակի և էներգիայի հավասարակշռության մշակման համար:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները