Էդմոն՝ նորածնին կոչել են ի պատիվ հերոս եղբոր
3կգ 600գ քաշով և 51սմ հասակով ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմում՝ Խնձորեսկի պաշտպանության ժամանակ վիրավոր ընկերոջ կյանքը փրկելիս քաջաբար նահատակված Էդմոնի եղբայր Էդմոնը:
Էդմոնը ընտանիքի չորրորդ զավակն է:
Զինվորի մայրը վստահ է՝ Էդմոնի ծնունդը մեծ խորհուրդ ունի Հայաստանի զարգացման, հայրենի հողն ամրացնելու ճանապարհին:
Մորը զոհված որդին է երազում ասել, իր վերածնունդի մասին, նաև ասել,որ երեխան լինելու է ապահով ու սյունեցու ձեռքերում:
Երեխան ծնվել է «Շենգավիթ» բուժկենտրոնում: Այս մասին տեղեկանում ենք Շենգավիթ ԲԿ-ի ֆեյսբուքյան էջից։
Վիրահատությունն իրականացրել է ծնունդով սյունեցի բժիշկը, հենց վիրահատարանում հերոսի մոր հետ պայմանավորվել, որ լույս աշխարհ եկող որդուն՝ մայրը ժպիտով դիմավորի։
Փոքրիկ Էդմոնը ծնվել է բնական ճանապարհով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան