Շերոն Սթոունի 11 ամսական զարմիկը մահացել է
Մահացել է հոլիվուդյան դերասանուհի Շերոն Սթոունի զարմիկը՝ 11 ամսական Ռիվեր Սթոունը։ Դերասանուհին նրա մասնակցությամբ տեսնյութ է տեղադրել իր իսկ ինստագրամյան էջում։
«Ռիվեր Ուիլյամ Սթոուն, 2020 թվականի սեպտեմբերի 8-ից 2021 թվականի օգոստոսի 30», - մակագրել է Շերոնը տեսանյութը: Կադրերում երևում է, թե ինչպես է փոքրիկ երեխան ժպտում ու ծիծաղում։
Էրիկ Քլեփթոնի Tears In Heaven երգը՝ իր որդու մահվան մասին դարձել է կարճ տեսահոլովակի սաունդթրեքը։
Սթոունը չի բացատրել կատարվածի մանրամասները և մեկ տարեկան երեխայի մոտ օրգանների մերժման պատճառները: Ռիվերայի հիվանդության մասին նա պատմել է ուրբաթ օրը՝ խնդրելով լսարանին աղոթել սանիկի համար։
Բժիշկները Ռիվերայի մորը հայտնել են, որ եթե նման հիվանդությամբ նրա որդին ողջ մնար, ապա երբեք նույնը չէր լինի։ Այս մասին գրել է Daily Mail-ը: Ներկայումս ոչ նա, ոչ նրա ամուսինը չեն մեկնաբանել երեխայի մահը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները