Վիլյարը Պլատինիի փոխարեն գլխավորել է «ԱԱ-2018»-ի նախապատրաստության կոմիտեն
ՖԻՖԱ-ի` «ԱԱ-2018»-ի նախապատրաստության կոմիտեն 90 օրով որակազրկված Պլատինիի փոխարեն գլխավորել է Իսպանիայի արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Անխել Մարիա Վիլյարը: Այս մասին հաղորդել է ՌԴ սպորտի նախարար, ՌՖՄ նախագահ Վիտալի Մուտկոն:
Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ի ու ՖԻՖԱ-ի նախագահներ Միշել Պլատինին ու Յոզեֆ Բլատտերը 90 օրով զրկվել են ֆուտբոլային գործունեություն իրականացնելու իրավունքից 2 մլն շվեյցարական ֆրանկի` Պլատինիին վճարման պատճառով, որը նախատեսված է եղել 1999-2002 թթ. ՖԻՖԱ-ում ֆրանսիացի պաշտոնյայի կատարած աշխատանքի համար:
«Տարբեր կոմիտեներում, որտեղ անհրաժեշտ է ժամանակավորապես փոխարինել Պլատինիին ու Բլատտերին, փոփոխություններ են կատարվել»,- նշել է Մուտկոն:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում