Ընդդիմադիր պատգամավորները մեկնում են Արցախի Հանրապետություն
Ընդդիմադիր մի խումբ պատգամավորներ մեկնում են Արցախի Հանրապետություն: ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության» նախագահ Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել՝ գրելով.
«Կրկին դեպի Արցախ»:
Լուսանկարում Արթուր Վանեցյանի հետ նաև նույն խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանն է և «Հայրենիք» կուսակցության անդամներ Արսեն Բաբայանն ու Սոս Հակոբյանը:
«Փաստինֆո»-ին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը հայտնել է, որ ՀՀ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների մի խումբ պատգամավորներ մեկնում են Արցախի Հանրապետություն՝ Արցախի անկախության օրվա առթիվ:
Պատգամավորական պատվիրակությունն արդեն իսկ Արցախի ճանապարհին է:
«Մեր խմբակցության 10-ից ավել պատգամավորներ են պատվիրակությունում, «Պատիվ ունեմ» խմբակցությունը ևս ներկայացված է լինելու: Արդեն ճանապարհին ենք: Գնանք, տեսնենք այդ անկախությունից ի՞նչ է մնացել»,-ասել է Վահե Հակոբյանը:
Սեպտեմբերի 2-ին Արցախը նշելու է անկախության հռչակման 30-րդ տարեդարձը։Արցախի ԱԺ-ն սեպտեմբերի 1-ին նիստ կգումարի՝ Անկախության տոնին նվիրված միջոցառումների հետ կապված հարցերը քննարկելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան