Տպավորություն ունեմ, որ մեր Երկիրն աստիճանաբար Հայրենիքից վեր է ածվում անտեր ու անապագա տարածքի. Սենոր Հասրաթյան
ԶՈւ գնդապետ, Արցախի ԶՈւ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին ղեկավար Սենոր Հասրաթյանը գրում է.
«Տպավորություն ունեմ, որ մեր Երկիրն աստիճանաբար Հայրենիքից վեր է ածվում անտեր ու անապագա տարածքի... Եվ այդ աղետը, որի շարժիչ ուժն է ազգային արժեքներից օտարված և իրեն աշխարհաքաղաքացի համարող ճարպիկ հայը, տեղի է ունենում արագ ու այլևս անթաքույց, իր հետևից տանելով այսրոպեական շահի գերի և ազգային հպարտության զգացումից զուրկ հարյուր հազարավոր չմտածող մահկանացուների...
Այդ զանգվածի միակ երազանքն ու նպատակը ինչ-որ բան սեփական լափամանում ունենալն է և ցանկացած գնով կուշտ ու խաղաղ ապրելը, անգամ, եթե դա իրականություն է դառնում Հայրենիքը կորցնելու ճանապարհով... Սա այն աղետն է, որի մեջ մեր պատմության ընթացքում հայտնվել ենք քանիցս և ամեն անգամ ոչ թե օտաների (թշնամիների) խելոքության, այլ հենց մեր կատարած հիմարությունների արդյունքում...
Իսկ այդ հիմարությունների դրդապատճառը, ինչպես միշտ, եղել է հային գայթակղող նեղանձնական ու այսրոպեական շահը...»։
Հարակից հրապարակումներ`
- Սենոր Հասրաթյան. 28 տարի առաջ մենք նպատակային էինք ու պարտադրող, իսկ այսօ՞ր
- Սենոր Հասրաթյան. Իրական խաղաղությունը գալիս է, երբ ունակ ես վերադարձնել այն, ինչը քեզնից խլել է հակառակորդը
- Սենոր Հասրաթյան. Հիշեք, Արցախը մեր ազգի ՈԳԻՆ է
- Այսօր մենք ազգովին գտնվում ենք անընդունակների կողմից կառավարվող նավի մեջ. Սենոր Հասրաթյան
- Ժողովուրդ, սա իրոք, գերեզմանափոր է. Սենոր Հասրաթյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան