«Թալիբան»-ն ուրբաթ կհայտարարի նոր կառավարության կազմավորման մասին
Աֆղանստանում իշխանությունը զավթած թալիբները սեպտեմբերի 3-ին կհայտարարեն նոր կառավարության ձևավորման մասին, որի կազմը դեռ անհայտ է: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Գործակալության զրուցակիցն անանուն մնալու պայմանով ասել է, որ դեռ հայտնի չէ, թե ովքեր են լինելու կառավարության կազմում և ինչպիսին կլինի դրա ձևաչափը: Միաժամանակ նա պարզաբանել է, որ հավանաբար դա խորհրդատվության մասին է լինելու:
«Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիուլլահ Մուջահիդը օգոստոսի 22 -ին հայտարարել է, որ շուտով կարող է հայտարարվել Աֆղանստանի նոր կառավարության մասին: Շարժման աղբյուրը «ՌԻԱ Նովոստի»- ին հայտնել է, որ Թալիբանի քաղաքական գրասենյակի ղեկավար Մուլլա Բարադարը մտադիր է առաջիկա երկու շաբաթվա ընթացքում որոշում ընդունել Աֆղանստանի ապագա կառավարության կառուցվածքի վերաբերյալ:
Աֆղանստանը ղեկավարելու է 12 անդամից բաղկացած խորհուրդ, որում ընդգրկվելու են շարժման ներկայացուցիչներ, ինչպես նաև նախկին նախագահ Համիդ Քարզայը, արտաքին գործերի նախարար Հանիֆ Աթմարը և Ազգային համաձայնության խորհրդի ղեկավարը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին