«Ես արգելում եմ». Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարը հանել են գովազդային վահանակից
Գյումրիում գտնվող ինտերնետ ակումբներից մեկի պատի գովազդային վահանակի վրա պատկերված է 44-օրյա պատերազմի մասնակից Արցախի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայտնի լուսանկարը։
Այդ ակումբի լուսանկարը տարածվեց համացանցում, մեծ աղմուկ բարձրացավ, որ Հերոսի նկարը որպես գովազդ են օգտագործում:
Panorama.am-ի հետ զրույցում Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանն ասաց, որ մոտ մեկ ժամ առաջ է իմացել այդ գովազդային վահանակի մասին, արդեն Ալբերտի նկարը հանված է:
«Ասացին, որ հանել են, վաղուց է կպցրած եղել: Ես չեմ դիմել, բայց բոլորը գիտեն՝ ես արգելում եմ, որ իմ որդու լուսանկարը որևէ գովազդային նյութում օգտագործեն: Այնտեղ տղաներից են դիմել, միջնորդել, որ հանեն նկարը: Ես էլ մարդ եմ ուղարկել, ասացին, որ հանված է»,- ասաց Ա. Հովհաննիսյանը:
Ներկայացնում ենք ֆեյսբուքյան մի քանի օգտատերերի արձագանքները.
«լրիվ անասուն են, էս կարգի տականք...»:
«Ալբերտի ծնողները սրանցից մլններ պիտի պահանջեն ու հատկացնեն վիրավորներ զինծառայողների վերականգնմանը, որ դրանց ու իրենց նմանների քիթը գետնից չբարձրանա»
«Կարողա Pepsi cola ի վրա էլ հերոսի նկարներ անեք տենց լավ չի !!!!! Հո դուք աննորմալ չէք , հերիք պղծեք»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան