Լավրովը Մոսկվայում ընդունել է Արարատ Միրզոյանին
«Մեր երկկողմ հարաբերությունները շատ հագեցած են․ դա տնտեսությունն է, ներդրումները, անվտանգության ոլորտը։ Մենք դաշնակիցներ ենք ՀԱՊԿ-ում, ինչպես նաև հումանիտար, կրթական, գիտական կապերն են, իհարկե նաև, շփումները խորհրդարանների, հասարակական միավորումների միջև։ Մենք սրանում հետաքրքրված ենք ու ցանկանում ենք, որ այս հարաբերությունները շարունակեն հարստանալ՝ ի շահ մեր քաղաքացիների, ի շահ մեր փոխգործակցության»,- այս մասին ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։
Լավրովի խոսքերով, ՀՀ-ն ու ՌԴ-ն սերտորեն համագործակցում են ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի խորհրդում։
«Առանձին թեման, իհարկե, Լեռնային Ղարաբաղի կարգավորման իրավիճակն է։ Այստեղ կան մի շարք հարցեր, որոնք ուղիղ քննարկվում են նախագահների, Հայաստանի վարչապետի հետ։ Կան հարցեր, որոնք ամենօրյա ռեժիմով լուծում են մեր զինվորականները, սահմանապահները՝ Հայաստանի ու Ադրբեջանի կոլեգաների հետ։ Գործում է եռակողմ աշխատանքային խմբի մեխանիզմը փոխվարչապետերի մակարդակով՝ տնտեսական, տրանսպորտային ուղիների ապաշրջափակման ուղղությամբ։
Այնպես որ, մեր օրակարգը հագեցած է ու շատ լավ է, որ կարող ենք ձեր նշանակումից օրեր անց նայել ողջ պատկերին մեր համագործակցության»,- ասաց Լավրովն ու շնորհակալություն հայտնեց, որ առաջին այցը ԱԳ նախարարի պաշտոնում Միրզոյանն իրենց հրավերով կատարում է Ռուսաստանի Դաշնություն։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում