Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը ռեկորդային բյուջե է խնդրում
Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը կառավարությունից խնդրել է 2022 ֆինանսական տարում պաշտպանական կարիքների համար հատկացնել ռեկորդային բյուջե՝ 5,48 տրիլիոն իեն (մոտ 49,86 միլիարդ դոլար): «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ այդ մասին են վկայում գերատեսչության հաշվարկային տվյալները:
Նշվում է, որ այսպիսով նոր ֆինանսական տարվա բյուջեն 2.6-ով ավել կլինի, քան նախորդը:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ այդ աճը անհրաժեշտ է, որպեսզի Չինաստանի աճող ակտիվության ֆոնին բարելավվի ճապոնական հեռավոր կղզիների պաշտպանությունը: Այսպիսով, Օկինավա պրեֆեկտուրայի Իշիգակի կղզում բացվել է ցամաքային ինքնապաշտպանական ուժերի արդիականացված հրթիռային ստորաբաժանումը: Բացի այդ, պաշտպանության նախարարությունը 130 միլիարդ իեն (1,18 միլիարդ դոլար) է պահանջել լրացուցիչ F-35 կործանիչներ գնելու համար, և ևս 10,2 միլիարդ իեն (92,8 միլիոն դոլար) ՝ միջին և փոքր տրանսպորտային նավերի գնման համար: Ծախսերի ավելացումը կապված է նաև տեղեկատվության, տվյալների հավաքման և վերլուծության համար արդիականացված անօդաչու թռչող սարքերի համակարգը զարգացնելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա