Ուսպենսկայան դստերը բուժման է ուղարկել կլինիկայում
Ռուս երգչուհի Լյուբով Ուսպենսկայան իր դստերը՝ Տատյանա Պլակսինային, բուժման է ուղարկել: Այս մաին գրում է «starhit.ru»-ն ու պատմում, որ ընտանիքի ընկերների խոսքերով, մոր և դստեր միջև կրկին թյուրըմբռնումներ են առաջացել:
«Օրերս Լյուբան դստերը կլինիկա է ուղարկել, Տանյային այնտեղ են տարել քաղաքից դուրս գտնվող տանից»,- պատմել են երգչուհու շրջապատից: - Մոր և դստեր միջև կրկին սկսվեցին թյուրըմբռնումներ, կոնֆլիկտներ, ուստի որոշում կայացվեց, որ աղջիկը պետք է աշխատի մասնագետների հետ: Հաստատության կանոնների համաձայն՝ նրանից վերցրել են կապի միջոցները։ Նա կարող է սահմանված ժամերին օգտվել և ոչ ամեն օր»։
Մոր և դստեր հարաբերությունները երկար ժամանակ չափազանց լարված էին. անցյալ տարի Տատյանան մեղադրել էր Լյուբովին տնային բռնապետության մեջ և մեկնել էր Ամերիկա՝ հոր մոտ: Միայն 2021-ի փետրվարին բոլոր վիրավորանքները մոռացվել են և Պլակսինան վերադարձել է Ռուսաստան:
«Ես աշխարհի ամենաերջանիկ մայրն եմ։ Ինձ իսկապես կարող են հասկանալ միայն նրանք, ովքեր անցել են ծանր ժամանակների, վշտերի ու դժբախտությունների միջով, իսկական երջանկության», - զգացմունքներով կիսվել է Ուսպենսկայան ժառանգուհու հետ վերամիավորվելուց հետո։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները