Մինչև 14 տարեկան երեխաների շրջանում ունենք վարակման 15%-անոց ցուցանիշ. Ամիրան Գամղրելիձե
«Մինչև 14 տարեկան երեխաների շրջանում ունենք վարակման 15%-ոց, իսկ մինչև 19 տարեկան երիտասարդների շրջանում 20%-ոց ցուցանիշ, – 1tv.ge-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն:
Նրա խոսքով, երեխաների պատվաստման հարցը կդիտարկվի և կոնկրետ որոշումներ կընդունվեն աշնանը:
«Եթե մենք առաջիկա երկու շաբաթվա ընթացքում հետևենք բոլոր այն կանոններին, որոնց մասին ես խոսում էի, շնչադիմակ, պատվաստում, այն սահմանափակումների և կարգավորումների պահպանում, ապա մահացության մակարդակը աստիճանաբար կնվազի: Դուք գիտեք, որ մահացության ցուցանիշը համաչափ է դեպքերի թվին: Ամեն 1000 դեպքին գալիս է՝ 10, 15, 18 կարող է լինել մինչև 20 մահ: Հետևաբար, հենց որ մենք նվազեցնենք նոր դեպքերի թիվը, աստիճանաբար մոտ մեկ շաբաթ անց, դրան կհաջորդի մահացության ցուցանիշի նվազեցում»,- հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 778 նոր դեպք, մահացել է 79 պացիենտ
- Վրաստանում կորոնավիրուսից 6 տարեկան երեխա է մահացել
- Վրաստանում ընդհանուր առմամբ իրականացվել է 1 164 402 պատվաստում
- Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 74 պացիենտ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները