Վրաստանում կորոնավիրուսից 6 տարեկան երեխա է մահացել
Թբիլիսիի հիվանդանոցներից մեկում կորոնավիրուսից մահացել է վեցամյա երեխա: Տեղեկությունը հաստատում է բուժհաստատության ղեկավարությունը: Այս մասին հայտնում է Jnews-ը։
Հաղորդվում է, որ երեխայի վիճակը ծայրահեղ ծանր էր, նա միացված էր արհեստական շնչառական ապարատին և բժիշկները նրան օրական երկու անգամ վերակենդանացնում էին:
«Երեխան ունեցել է ուղեղային կաթված, էպիլեպսիա և զարգացել է սեպտիկ շոկ», – հայտնել են հիվանդանոցից:
ՏԱՍՍ-ը գրում է, որ Վրաստանում սա կորոնավիրուսային վարակի հետևանքով երեխաների մահվան երրորդ դեպքն է:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում ընդհանուր առմամբ իրականացվել է 1 164 402 պատվաստում
- Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 74 պացիենտ
- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4031 նոր դեպք, մահվան՝ 73 դեպք
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները