Մարկ Ցուկերբերգին նկատել են անծանոթուհու հետ զբոսնելիս
Մարկ Ցուկերբերգին «բռնացրել են» Հավայան արխիպելագի Կաուաի կղզու ափով անհայտ կնոջ հետ զբոսնելիս։ Այս մասին գրում է «pagesix» պարբերականը։
Facebook-ի գլխավոր տնօրենը զբոսնել է 12 հազար դոլար արժողությամբ eFoil սերֆինգի համար նախատեսված տախտակի վրա։ Այն աշխատում է մարտկոցով եւ դրա շնորհիվ կարող է բարձրանալ ջրի վրա: Իսկ հետո նավով ժամանել է ափ, որտեղ էլ նրան նկատել են անծանոթ կնոջ հետ։
Լողափով նրանց զբոսանքը տեղի է ունեցել Ցուկերբերգի շքեղ կալվածքից ոչ հեռու, որը գնահատվում է 100 մլն դոլար: Այնտեղ գործարարը բնակվում է կնոջ՝ Պրիսցիլա Չանի եւ դուստրերի՝ Մաքսիմայի եւ Ավգուստի հետ։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան