Քաբուլի օդանավակայանում սպանել են բլոգեր կնոջ
Քաբուլի օդանավակայանում «Թալիբան» շարժման զինյալների կողմից Աֆղանստանի մայրաքաղաքի գրավումից մի քանի օր անց սպանվել է 20-ամյա վիդեոբլոգեր Նաջմա Սադեկին: Այս մասին գրում է «CNN»-ը։
Մահից կարճ ժամանակ առաջ կինը ձայնագրել էր վերջին տեսանյութը՝ դիմելով երկրպագուներին:
«Քանի որ մեզ թույլ չեն տալիս աշխատել և տնից դուրս գալ, մենք բոլորս պետք է ձայնագրենք վերջին տեսահոլովակը ձեզ համար և այս տեսանյութի միջոցով հրաժեշտ տանք բոլորիդ»,- տեսանյութը սկսել է Սադեկին:
Նա հայտնել է, որ չափազանց վախեցած է փողոցներով քայլելու համար և խնդրել է աղոթել իր համար:
«Քաբուլում կյանքը շատ է դժվարացել, հատկապես՝ նրանց համար, ովքեր նախկինում ազատ և երջանիկ էին»,- հավելել է բլոգերը:
Աղջկա գործընկերների խոսքով՝ նա սպանվել է օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ: Այդ օրը երկրից հեռանալու փորձի ժամանակ զոհվեց առնվազն 170 մարդ: Սադեկին մայրաքաղաքային ինստիտուտի վերջին կուրսում էր, իսկ YouTube-ի տեսանյութերում նա պատմում էր իր կյանքի մասին:
Աֆշար անունով բլոգերը CNN-ին պատմել է, որ ներկայումս իրենք չեն կարող շարունակել տեսանյութերի ձայնագրումն ու գումար վաստակել, ինչպես նախկինում:
«Ես ընտանիքի միակ կերակրողն էի. հայրս մահացել էր, իսկ եղբայրս դեռ շատ փոքր է աշխատելու համար»,- հավելել էր նա:
Նրա գործընկերները նշել են, որ իրենք նույնպես վախենում են լքել իրենց տները և դեռ չեն հասկանում, թե ինչպես են իրենց ընտանիքները շարունակելու ապրել:
Հարակից հրապարակումներ`
- ԻՊ-ը ստանձնել է Քաբուլի օդանավակայանի ուղղությամբ հասցված հարվածների պատասխանատվությունը
- Քաբուլում առավոտյան պայթյուններ են որոտացել