Դատական նիստը հետաձգվեց էլեկտրամատակարարման բացակայության պատճառով
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, այսօր պետք է շարունակվեր ԵԴ/0253/01/19 գործով քննությունը։ Սակայն դատական նիստը հետաձգվեց:
Դատախազ Գևորգ Բաղդասարյանը լրագրողներին ասաց, որ դատական նիստը հետաձգվեց էլեկտրամատակարարման բացակայության պատճառով:
«Դատարանը գտավ, որ թղթային տարբերակով արձանագրումը չի ապահովելու պատշաճ հրապարակայնության, այդ պատճառով դատական նիստը հետաձգվեց»,- նշեց նա:
ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական թիմից հայտնում են, որ դատական նիստը հետաձգվել է մինչև սեպտեմբերի 7-ը, ժամը 13։00։
Հարակից հրապարակումներ`
- Աննա Դանիբեկյանին նորից ինքնաբացարկի միջնորդություն կներկայացվի
- Էրիկ Ալեքսանյան. Եթե դատարանը տեսնում է խնդիր, նա ունի սահմանադրական պարտականություն դիմելու ՍԴ՝ կասկածները փարատելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան