Ռուսաստանը, Ադրբեջանը, Իրանն ու Ղազախստանը զորավարժություններ կանցկացնեն Կասպից ծովում
Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ղազախստանի նավերը սեպտեմբերի սկզբին Կասպից ծովում համատեղ ծովային վարժանքներ կանցկացնեն «Ծովի գավաթի» խաղարկության ավարտից հետո։ Այս մասին, Ria-ի հաղորդմամբ, այսօր լրագրողներին ասել է ռուսական պատվիրակության ղեկավար, ծովակալ Սերգեյ Եկիմովը։
««Ծովի գավաթի» խաղարկության ավարտից անմիջապես հետո մենք համատեղ վարժանքներ կանցկացնենք, որոնց կմասնակցեն Ռուսաստանի, Իրանի, Ղազախստանի և Ադրբեջանի ռազմածովային ուժերը: Մի քանի օր մենք համատեղ գործողություններ կմշակենք այստեղ՝ Կասպից ծովում», - ասել է Եկիմովը։
«Ծովի գավաթ» 2021 մրցույթին, որն առաջին անգամ է անցկացվում Իրանում (նախորդ մի քանի տարիներին հյուրընկալող երկիրն էր Ադրբեջանը), մասնակցում են Ադրբեջանի, Ղազախստանի, Իրանի և Ռուսաստանի փոքր հրթիռային և հրետանային նավերը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա