Առանց հստակ ծննդյան ամսաթվի օգտատերերը չեն կարողանա մուտք գործել Instagram
Facebook-ը դադարեցնելու է Instagram սոցիալական ցանցի հասանելիությունը այն օգտվողներին, որոնք անձնական տվյալներով բաժնում չեն նշել իրենց ծննդյան ամսաթիվը, ասվում է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»-ն։
«Մենք հստակ հասկացրել ենք, որ ցանկանում ենք ավելին անել երիտասարդների համար ավելի ապահով փորձ ստեղծելու համար: Դա անելու համար մենք պետք է իմանանք, թե քանի տարեկան են բոլորը Instagram-ում, ուստի մենք սկսել ենք մարդկանց խնդրել, որ մեզ հետ կիսվեն իրենց ծննդյան օրով, եթե դեռ չեն արել ավելի վաղ»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:
Facebook-ը նշում է, որ այս տեղեկատվությունը կօգնի նաև սահմանափակել գովազդի կառավարման ընտրանքները մինչև 18 տարեկան լսարանների համար:
«Մենք կսկսենք հարցնել ծննդյան օրվա մասին, երբ դուք բացեք Instagram-ը։ Մենք ձեզ մի քանի անգամ կծանուցենք, և եթե դուք չեք նշել մեզ Ձեր ծննդյան օրը որոշակի պահի, դուք պետք է կիսվեք այդ օրով մեզ հետ, որպեսզի շարունակեք Instagram-ի օգտագործումը»,- հաղորդում է ընկերությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա