Ազգային հավաքականն առաջին մարզումն անցկացրեց Սկոպյեում
Հենրիխ Մխիթարյանը, ինչպես նաև Սարգիս Ադամյանը, Վահան Բիչախչյանը, Անդրե Չալըշըրը, Հովհաննես Համբարձումյանը և Արշակ Կորյանը միացել են Հայաստանի ազգային հավաքականին:
ՀՀ կայքից տեղեկանում ենք, որ մեր թիմն անցկացրել է առաջին մարզումը Հյուսիսային Մակեդոնիայում՝ Գյորչե Պետրովի անվան մարզադաշտում: Հյուսիսային Մակեդոնիա ժամանած բոլոր ֆուտբոլիստները մասնակցել են մարզմանը: Նրանք, ովքեր դեռ երեկ հանդիպում էին անցկացրել իրենց ակումբներում, մարզվում էին ավելի թեթև ռեժիմով: Տակտիկական մարզումներից հետո թիմն անցկացրել է երկկողմանի խաղ, իսկ հետո աշխատեց ստանդարտ իրավիճակների և հարվածների վրա:
Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին Հայաստանի ազգային հավաքականը ժամանել էր Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ սեպտեմբերի 2-ին կկայանա ՖԻՖԱ ԱԱ 2022 առաջնության որրակավորման փուլի չորրոդ մրցափուլի Հյուսիսային Մակեդոնիա - Հայաստան հանդիպումը։
Մանրամասները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան