«Classic Piano» մրցույթի մասնակիցները նշում են՝ հաճելի է համագործակցել հայ երաժիշտների հետ
Այսօր կավարտվի «Classic Piano» դաշնակահարների 2-րդ միջազգային մրցույթի 3-րդ փուլը, որի ընթացքում դաշնակահարները ելույթ են ունենում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից հայտնում են, որ երրորդ փուլում իրենց կատարողական վարպետությունը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ ներկայացրել են 18 երաժիշտներ։
Նրանցից է Մեծ Բրիտանիան ներկայացնող 13-ամյա դաշնակահար Ջեքի Ժենգը (Jacky Zhang)։ Ժյուրիի առջև հանդես գալուց հետո նա նշեց, որ իր ելույթից գոհ է։ Խոսելով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթի մասին՝ դաշնակահարն ընդգծեց, որ նվագախմբի և դիրիժորի հետ շատ ներդաշնակ են նվագել, շատ հեշտ են միմյանց հասկացել, հաճելի էր համագործակցել նման երաժիշտների հետ։ Ջեքի Ժենգը հույս հայտնեց, որ իրեն կհաջողվի հաղթել մրցույթում։
Սեպտեմբերի 2-3-ը կանցկացվի մրցույթի չորրորդ փուլը, իսկ մրցույթի հաղթողը հայտնի կդառնա սեպտեմբերի 4-ին։
Հիշեցնենք, որ այս օրերին Դուբայում անցկացվում է «InClassica» դասական երաժշտության 10-րդ փառատոնը, որի շրջանակներում էլ կայանում է «Classic Piano» դաշնակահարների միջազգային երկրորդ մրցույթը։ Փառատոնի կազմակերպիչներն են «Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը» (EUFSC) և «SAMIT Event Group»-ը։ Փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտորն է Ալեքսեյ Շորը։
Հարակից հրապարակումներ`
- Classic Piano մրցույթի մասնակիցները Դուբայում հանդես են գալիս Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ
- Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Դուբայում կմասնակցի InClassica 10-րդ միջազգային փառատոնին
- Կոնստանտին Իշխանով. Այս տարվա «InClassica»-ն՝ համաշխարհային մակարդակի միջոցառում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները