Աֆղանստանում թալիբները նշանակել են ԱԳՆ, ՊՆ և ՆԳ նախարարներ
Աֆղանստանում թալիբները կառավարություն են կազմում։ Ըստ հաղորդումների, թալիբներն արդեն նշանակել են արտաքին գործերի, պաշտպանության և ներքին գործերի նախարարներին։ Այս մասին գրում է Interfax-ը։
Ըստ այդ աղբյուրների ՝ արտաքին գործերի նախարար է նշանակվել մուլլա Աբդուլ Հանի Բարադարը, պաշտպանության նախարար՝ «Թալիբան» շարժման հիմնադիրի որդին ՝ մուլլա Յակուբը, իսկ «Հաքքանի» ահաբեկչական ցանցի հիմնադիր Ջալալեդդին Հաքքանիի որդին՝ Խալիֆա Հաքանին, ներքին գործերի նախարար։
«Թալիբան» շարժման ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել այդ տեղեկությունը ՝ խոստանալով, որ շուտով կհայտարարվի Թալիբանի կառավարության կազմի մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան