Եղանակային աղետերի պատճառով վերջին 50 տարվա ընթացքում 2 միլիոն մարդ է զոհվել․ ՄԱԿ
Կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած ծայրահեղ եղանակային աղետների թիվը հինգ անգամ աճել է՝ սպանելով ավելի քան 2 միլիոն մարդու: ՄԱԿ-ի գործակալության տվյալներով՝ ջրհեղեղների և ջերմային ալիքների նման իրադարձությունների կորուստները գնահատվել է 3 տրիլիոն եվրո։ Այս մասին գրում է Euronews-ը։
Օդերևութաբանության համաշխարհային կազմակերպությունը (WMO) ասում է, որ իր նոր «Ատլաս» զեկույցը եղանակի, ջրի և կլիմայի ծայրահեղությունների հետևանքով մահացության և տնտեսական կորուստների ամենաընդգրկուն ակնարկն է:
Այն ուսումնասիրում է 1979-2019 թվականների ընթացքում տեղի ունեցած մոտ 11,000 աղետներ, այդ թվում՝ խոշոր աղետներ, ինչպիսիք են Եթովպիայի 1983 թ. երաշտը, որը 300,000 զոհերով ամենաաղետալի իրադարձությունն էր, և 2005 թ.-ին Կատրինա փոթորիկը, որի արդյունքում պատճառվել է 138.5 միլիարդ եվրոյի կորուստ։
Զեկույցը ցույց է տալիս արագացնող միտում. 1970 -ականներից մինչև վերջին տասնամյակ աղետների թիվը գրեթե հինգ անգամ աճել է, ինչը ցույց է տալիս, որ ծայրահեղ եղանակային իրադարձություններն ավելի հաճախակի են դառնում գլոբալ տաքացման պատճառով:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա