Զելենսկին Վաշինգտոնում ներկայացրել է 277 միլիարդ դոլարի «Ուկրաինայի վերափոխման ծրագիրը»
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վաշինգտոնում ներկայացրել է «Ուկրաինայի վերափոխման ծրագիրը», որը ներառում է ավելի քան 80 նախագիծ՝ 277 միլիարդ դոլար արժողությամբ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին չորեքշաբթի օրը հայտնել են պետության ղեկավարի գրասենյակից:
«Մենք ունենք հստակ պատկերացում, թե ինչպիսին պետք է դառնա Ուկրաինան հինգից տաս տարի հետո: Սա մեր պետության փոխակերպման հավակնոտ ծրագիր է: Ավելի շատ արդարություն, հնարավորություններ, մենք կառուցում ենք բարեկեցիկ և կայուն Ուկրաինա»,-ասել է նա:
Նշվում է, որ փաստաթուղթը սահմանում է Ուկրաինայի զարգացման տեսլականը առաջիկա տարիների համար` որպես անվտանգության ֆորպոստ, թվային, ենթակառուցվածքային և գյուղատնտեսական միջազգային հանգույց:
Զելենսկին բացատրել է, որ ծրագիրը սահմանում է մարդկային կապիտալի զարգացման հավակնոտ նպատակներ`ապահովելով երկրի «կանաչ» տրանսֆորմացիան և էներգետիկ անվտանգությունը: «Ծրագրով նախատեսված է ավելի քան 80 հավակնոտ նախագծեր՝ 277 միլիարդ դոլար ընդհանուր ծավալով: Դրանք նախատեսում են Ուկրաինայի պետական բյուջեից ֆինանսավորում, ինչպես նաև միջազգային աջակցության ծրագրերի, վարկերի, ներդրումների ներգրավում»,-ասել է նախագահը:
Ավելի վաղ Զելենսկու գլխավորած պատվիրակությունը մի շարք հանդիպումներ է անցկացրել Վաշինգտոնում, այդ թվում՝ ԱՄՆ էներգետիկայի նախարար Ջենիֆեր Գրանհոլմի և ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ Պենտագոնում, որտեղ ստորագրվել է ռազմական ոլորտում երկու երկիր մինչև 2026 թ շրջանակային համաձայնություն գործընկերության ռազմավարական հիմքերի վերաբերյալ փաստաթուղթ: Բացի այդ, բանակցություններ են վարվել ՆԱՍԱ-ի ղեկավար Բիլ Նելսոնի և Համաշխարհային բանկի նախագահ Դեյվիդ Մալպասի հետ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա