
Իրաքը Թուրքիայից ցանկանում է «Bayraktar»-ներ գնել
Իրաքի պաշտպանության նախարար Ջումա Ինադը հայտարարել է, որ Բաղդադը ցանկանում է Թուրքիայից ձեռք բերել թուրքական արտադրության «Bayraktar TB2» հարվածային ԱԹՍ-ներ, ինչպես նաև T129 ATAK ռազմական ուղղաիթռներ։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
Իրաքցի պաշտոնյան, ելույթ ունենալով տեղական հեռուստաընկերություններից մեկի եթերով, ասել է. «Bayraktar TB2 ԱԹՍ-ների, 12 միավոր T129 ATAK ռազմական ուղղաթիռների և վեց միավոր հակադրոնային համակարգերի առքուվաճառքի համար Թուրքիայից խնդրել ենք ներկայացնել առաջարկություն և համապատասխան պայմանագիր»,-ասել է Իրաքի ՊՆ-ի ղեկավարը՝ հավելելով, որ «Bayraktar»-ների գնման հարցում համաձայնություն արդեն իսկ ձեռք են բերել։
Ինադը նշել է, որ Թուրքիայից գնած զինատեսակները կարող են կարևոր դեր խաղալ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում։