Լավրով․ Ռուսաստանը պատրաստ է համագործակցել Արևմուտքի հետ, բայց ոչ «ուսուցիչ-աշակերտ» սկզբունքով
Ռուսաստանը չի ձգտում առճակատման, առավել ևս մեկուսացման, պատրաստ է համագործակցել Արևմուտքի հետ, բայց ոչ «ուսուցիչ-աշակերտ» սկզբունքով։ Այս մասին, Ria-ի հաղորդմամբ, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք երբեք չենք ձգտել առճակատման, առավել ևս ինքնամեկուսացման, բաց ենք նույն արևմտյան երկրների հետ փոխգործակցության համար, եթե նրանք փոխեն իրենց մոտեցումը և դադարեն գործել որպես ուսուցիչներ, ովքեր ամեն ինչ գիտեն և ովքեր անմեղ են, իսկ ահա Ռուսաստանն աշակերտն է, որը պետք է կատարի իր տնային աշխատանքը: Դե, այսպես չի կարելի խոսել ոչ մեկի հետ, առավել ևս Ռուսաստանի հետ», - ասել է նա Մոսկվայի Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտում (МГИМО) ելույթի ժամանակ:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Արեւմուտքը չի ցանկանում Ռուսաստանի հետ խոսել հավասար հիմունքներով, սակայն դա ոչ մի տեղ տանող ճանապարհ է:
«Միջպետական մակարդակում մեր արևմտյան գործընկերներն այնքան էլ հակված չեն մեզ հետ խոսել հավասար պայմաններով և անընդհատ մեզնից պահանջում են փոխել մեր վարքագիծը և վարվել այնպես, ինչպես իրենք են ճիշտ համարում: Սա ճանապարհ է դեպի ոչ մի տեղ», - ասել է Լավրովը՝ МГИМО-ում ուսումնական տարվա բացմանը։
Նա նշել է, որ Ռուսաստանը բաց է անկեղծ, կառուցողական, փոխադարձ հարգալից զրույցի՝ հիմնված միմյանց շահերը հաշվի առնելու վրա: