Ղազախստանում արտակարգ դրություն Է հայտարարվել
Ղազախստանի Ջամբիլի շրջանի Աքիմ (նահանգապետ) Բերդիբեկ Սափարբաևը որոշում է կայացրել տեղական տեխնածին արտակարգ իրավիճակ մտցնել Բայզակի շրջանի տարածքում, որտեղ հրդեհ և զինամթերքի պայթյուն է տեղի ունեցել ռազմական պահեստում, որի հետևանքով կան մարդկային զոհեր։ Փաստաթուղթը հրապարակվել է կարգավորող իրավական ակտերի պորտալում:
Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Օգոստոսի 26 -ին Ղազախստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ Ջամբիլի շրջանում հրդեհ է բռնկվել զորամասի պահեստում, որտեղ պահվում են ինժեներական զինամթերք: Առնվազն տասը պայթյուն է որոտացել: Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ մոտ 100 տուժած հոսպիտալացվել է, այդ թվում՝ տեղի արտակարգ իրավիճակների վարչության 49 աշխատակից: Գերատեսչությունը հաղորդել է 15 մարդու մահվան և անհայտ կորածի որոնման մասին:
«Հայտարարել տեղական տեխնածին արտակարգ իրավիճակ Զամբիլի շրջանի Բայզակ շրջանի տարածքում: Նշանակել տարածաշրջանի փոխքաղաքապետ Թալգաթ Մամաևին՝ որպես տեխնածին արտակարգ իրավիճակների արձագանքման պետ և հանձնարարել միջոցներ ձեռնարկել՝ տեխնածին արտակարգ իրավիճակի վերացմանն ուղղված», - ասվում է որոշման մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա