Ղազախստանի նախագահը հիշեցրել է երկրում ռուսաց լեզվի կարգավիճակի մասին
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը համաքաղաքացիներին հիշեցրել է երկրում ռուսաց լեզվի կարգավիճակի մասին: Այս մասին գրում է «ՌԻԱ նովոստի»-ն։
«Ռուսաց լեզուն ունի պաշտոնական լեզվի կարգավիճակ, դրա օգտագործումը, մեր օրենսդրության համաձայն, չի կարող խոչընդոտվել»,- ասել է Տոկաևը։
Ամռանը Ղազախստանում ազգայնականները կազմակերպել են «լեզվական պարեկություն» և սոցիալական աշխատողներից պահանջել խոսել միայն ղազախերեն:
Ավելի վաղ լրատվականը հայտնել էր, որ ղազախ ազգայնականները ստիպել են բժշկին ներողություն խնդրել ռուսերեն խոսելու համար: