ԱԺ անվտանգության աշխատակիցները երբեմն լրագրողներին օթյակներից հանելուց ֆիզիկական ուժ են կիրառել. ՄԻՊ ներկայացուցիչ
«Եղել են դեպքեր, երբ լրագրողներին ԱԺ օթյակից հեռացրել են այն ժամանակ, երբ զգացել են, որ ինչ-որ միջադեպ է հասունանում, կամ միջադեպը որոշակի ժամանակ լուսաբանելուց հետո, բայց որևէ իրավական հիմք չկար այստեղ լրագրողների իրավունքները սահմանափակելու համար»,-«Ընդդեմ մամուլի սահմանափակումների, հանուն խոսքի ազատության և տեղեկացված լինելու իրավունքի» խորագրով քննարկման ժամանակ ասաց ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Նունե Հովսեփյանը:
Նա հայտնեց, որ ՄԻՊ գրասենյակի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սահմանափակումները որևէ կապ չունեն անվտանգության հետ, այլ նպատակաուղղված են սահմանափակելու լրագրողների մասնագիտական գործունեությունը:
Հովսեփյանը հայտնեց, որ ԱԺ անվտանգության աշխատակիցները երբեմն լրագրողներին օթյակներից հանելուց ֆիզիկական ուժ են կիրառում, իսկ երբ նկատում են, որ լրագրողը նկարահանում է միջադեպը, ավելի բիրտ ուժ են կիրառել:
Նա նաև անդրադարձավ անվտանգության աշխատակիցներին չնկարահանելու պահանջին և շեշտեց, որ հնարավոր չէ աշխատանքը կազմակերպել այնպես, որ որևէ անվտանգության աշխատակից չհայտնվի լրագրողի օբյեկտիվի առաջ:
«Բացի այդ, լրագրողները չպետք է զրկվեն էքսկլյուզիվ նյութեր անելու, պատգամավորներին ուղիղ հարցեր տալու հնարավորությունից, իսկ առկա կարգավորումները նման հնարավորություն չեն տալիս»,-նկատեց ՄԻՊ խոսնակը:
Անդրադառնալով այն խնդրին, որ լրագրողները պետական մարմինների կողմից սովորաբար ընկալվում են որպես աշխատանքների խոչընդոտ՝ Նունե Հովսեփյանը ասաց. «Պետք է հասկանալ, որ լրագրողները պետություն-հասարակություն օղակն են պահում և որքան ազատ են նրանք գործում, այնքան ավելի բարձր է երկրում ժողովրդավարության արժեքը»:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը դեմ է գնում եվրոպական կարգին. փաստաբան Արա Ղազարյան
- Հայաստանում ձևավորվում են ձևով ժողովրդավարական, բովանդակությամբ՝ ավտորիտար համակարգ. Սաթիկ Սեյրանյան
- Մամուլը և ազատ խոսքն առաջիկայում կարող են հռչակվել որպես դասակարգային թշնամի. Սաթիկ Սեյրանյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին