Ուկրաինան ու ԱՄՆ-ը համաձայնագիր են ստորագրել պաշտպանական գործընկերության ոլորտում
Ուկրաինայի և Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարներ Անդրեյ Տարանն ու Լլոյդ Օսթինը երեքշաբթի օրը Վաշինգտոնում ստորագրել են պաշտպանական գործընկերության ռազմավարական շրջանակի վերաբերյալ համաձայնագիր: Այս մասին գրում է Interfax-ը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս համաձայնագիրն անվանել է «պաշտպանական ոլորտում Ուկրաինայի և ԱՄՆ-ի համագործակցության նոր փուլ»:
«ԱՄՆ-ի աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ՆԱՏՕ-ին անդամակցելը և Ռուսաստանի Դաշնության ագրեսիային համատեղ հակազդելը մեզ համար շատ կարևոր է», - գրել է նա Twitter-ում:
Ռազմական գերատեսչությունների ղեկավարները միջկառավարական համաձայնագիր են ստորագրել նաև հետազոտությունների, զարգացման, թեստավորման և գնահատման ոլորտներում իրականացվող նախագծերի վերաբերյալ: Ինչպես հաղորդվում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության կայքում, պաշտպանական ոլորտում համատեղ հետազոտական և զարգացման աշխատանքների իրականացման համար պայմանագրերի կնքման համար ստեղծվում է միջազգային իրավական դաշտ:
Մասնավորապես, պայմաններ են ստեղծվում պաշտպանական առաջադեմ տեխնոլոգիաների ներդրման, զենքի և ռազմական տեխնիկայի արդիականացման ոլորտում նախագծերի մեկնարկի համար`ամերիկյան կողմից ներդրումների ներգրավմամբ:
Բացի այդ, համաձայնագրի դրույթները թույլ են տալիս զենքի և ռազմական տեխնիկայի փորձարկումներ, հետազոտական աշխատանքներ և դրանց արդյունավետության գնահատում`օգտագործելով սարքավորումներ և տեխնոլոգիաներ, որոնք անհասանելի են Ուկրաինայում: Ուկրաինական հետազոտական հաստատությունները կկարողանան ներգրավվել ամերիկյան կողմի նախագծերի իրականացման գործում:
Նախատեսվում է նաև երրորդ երկրների շուկաներում երկու պետությունների արտադրանքի և ծառայությունների առաջմղում՝ հաշվի առնելով ՆԱՏՕ-ի անդամ երկրների չափանիշները։
A new stage in
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա