Պուտին․ Ռուսաստանի բնակչությունը կարող էր կազմել 500 միլիոն մարդ
Ռուսաստանի բնակչությունը, ըստ որոշ գնահատականների, կարող էր այժմ հասնել 500 միլիոն մարդու, եթե չլինեին երկրի երկու փլուզոմները XX դարում,- այսօր հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ «Օվկիանոս» համառուսաստանյան մանկական կենտրոնում դպրոցականների հետ հանդիպմանը: Այս մասին գրում է Tass-ը։
Ռուսական պետականության կրկնակիի փլուզումը Պուտինը համարում է 1917 թվականի հեղափոխությունից հետո Ռուսական կայսրության գոյության դադարումը՝ Ռուսաստանը «կորցրեց հսկայական տարածքներ, աստիճանաբար վերականգնվեց, և՝ Խորհրդային Միության փլուզումը։
«Իսկ ինչո՞ւ: Մենք պետք է մանրակրկիտ վերլուծենք, թե որն էր պատճառը, որն էր այս դրամատիկ իրադարձությունների դրդիչը: Եթե դրանք տեղի չունենային, մենք այլ երկիր կունենայինք: Որոշ փորձագետներ կարծում են, որ մեր բնակչությունը այժմ կլիներ մոտ 500 միլիոն մարդ: Պարզապես մտածեք դրա մասին», - շեշտել է նա:
Պուտինը նշել է, որ այժմ Ռուսաստանի բնակչությունը կազմում է մոտ 146 միլիոն մարդ:
«Եվ եթե այս ողբերգությունները տեղի չունենային, կլիներ մոտ 500 միլիոն մարդ, կա՞ տարբերություն»,- կրկնել է Պուտինը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները