Պուտինի առողջության մասին տեղեկությունը հանրային չէ.Պեսկով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առողջության մասին տեղեկությունը հանրային չէ։ Այս մասին գրում է «gazeta.ru»-ն, վկայակոչելով Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին։
«Պուտինի առողջության մասին տեղեկությունը հանրային չէ։ Դուք ամեն օր նրան տեսնում եք, նախագահն ակտիվ աշխատում է, և պատվաստումը, իսկապես, դրական արդյունք է տվել»,-ասել է նա։
Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ Պուտինը թեստեր է հանձնում այն ժամանակ, երբ դա նպատակահարմար են համարում բժիշկները։ Պուտինն առաջին անգամ պատվաստվել է մարտի վերջին, որից հետո երկրորդ պատվաստումն արել է 3 շաբաթ անց։
Հարակից հրապարակումներ`
- Պուտին․ Ռուսաստանի բնակչությունը կարող էր կազմել 500 միլիոն մարդ
- Պեսկով. Ռուսաստանը համաձայն չէ Ղրիմի հարցով Թուրքիայի դիրքորոշման հետ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները