ՌԴ և Ադրբեջանի փոխարտգործնախարարները քննարկել են եռակողմ համաձայնությունները
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Յուդենկոն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Խալաֆ Խալաֆովի հետ։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը։
Ասվում է, որ մտքերի մանրամասն փոխանակման ընթացքում քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական հարցեր, ներառյալ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9 -ի և 2021 թվականի հունվարի 11 -ի համաձայնությունների կատարումը:
Նշենք, որ Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի վերջին նիստը տեղի է ունեցել օգոստոսի 17-ին, որում կողմերը դիտարկել էին Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման հեռանկարները։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա