ՌԴ-ն համաձայնեցնում է ՀՕՊ միասնական համակարգի ստեղծման ծրագրերը Հայաստանի, Ղրղզստանի, Ղազախստանի հետ
Ռուսաստանի և Տաջիկստանի ՀՕՊ միասնական տարածաշրջանային համակարգի ստեղծման համաձայնագիրը վավերացման ընթացակարգի մեջ է, նմանատիպ նախագծեր են քննարկվում Ղրղզստանի, Ղազախստանի և Հայաստանի հետ: Այդ մասին, Tass-ի հաղորդմամբ, ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր հակաօդային պաշտպանության համակարգող կոմիտեի հանդիպման արդյունքներով հայտարարել է համակարգող կոմիտեի նախագահի տեղակալ, գեներալ-գնդապետ Յուրի Գրեխովը։
«Ռուսաստանի Դաշնության և Տաջիկստանի Հանրապետության ՀՕՊ միասնական տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է 2021 թվականի ապրիլի 27-ին, վավերացման փուլում է», - ասել է նա:
Գրեխովը նաև նշել է, որ Ռուսաստանի և Ղրղզստանի ՀՕՊ միասնական տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին համաձայնագրի նախագիծը ներկայումս ներքին համակարգման ընթացակարգ է անցնում: Այս աշխատանքների ավարտից հետո համաձայնագրի նախագիծը ստորագրման կներկայացվի երկու երկրների պաշտպանության նախարարներին:
Նաև, ըստ գեներալ-գնդապետի, «աշխատանքները շարունակվում են Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության միջև պայմանագրերի գործնական իրականացման ուղղությամբ»:
Այժմ ԱՊՀ միասնական ՀՕՊ համակարգի ուժերն ու միջոցները ներառում են 19 ավիացիոն ստորաբաժանում, 38 միավոր զենիթահրթիռային ուժեր, 15 միավոր ռադիոտեխնիկական զորքեր, 9 ՀՕՊ բրիգադ և ռադիոէլեկտրոնային պայքարի երեք ստորաբաժանում։ Այդ ուժերի և միջոցների կառավարումն իրականացնում են ազգային հրամանատարությունները, իսկ համատեղ գործողությունների համակարգումը՝ ՀՕՊ համակարգող կոմիտեի նախագահը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան