Արթուր Վանեցյանն ու Տիգրան Աբրահամյանը Արցախում հանդիպել են «Արդարություն» խմբակցության անդամներին
Սեպտեմբերի 1-ին ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության անդամները հանդիպել են Արցախում գտնվող ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի ու խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանի հետ:
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվական բաժնից։
Ողջունելով հյուրերին՝ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն ասել է, որ հետևում են Հայաստանի խորհրդարանի անցուդարձին ու ափսոսանք է հայտնել Արցախի հարցով հանձնաժողով ստեղծելու նախաձեռնության տապալման կապակցությամբ:
Դավիթ Գալստյանը ներկայացրել է Արցախի բնակչությանը մտահոգող հիմնախնդիրները, խոսել է 2 խորհրդարանների ընդդիմադիր ուժերի փոխգործակցության խորացման անհրաժեշտության մասին:
«Մեր համագործակցությունը մշտական է լինելու»,-պատասխան խոսքում ասել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:
Նա շեշտել է, որ հետամուտ են լինելու Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման, օկուպացված տարածքների վերադարձի հարցում:
««Պատիվ ունեմ» խմբակցությունը արժանապատիվ խաղաղության կողմնակից է ու դատապարտում է «Խաղաղություն տարածքների դիմաց» օրակարգը»,- ընդգծել է Արթուր Վանեցյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան