Վրաստանում ի՞նչ ծառայություններից կարող են անվճար օգտվել պատվաստված քաղաքացիները
Վրաստանի Արդարադատության նախարարությունը որոշակի արտոնություններ է առաջարկում լիովին պատվաստված (երկու դեղաչափ) քաղաքացիներին: Այս մասին տեղեկացնում է «jnews.ge»-ն։
Գերատեսչության տվյալներով՝ ամբողջությամբ պատվաստված քաղաքացիները կարող են օգտվել Արդարադատության նախարարության որոշ ծառայություններից անվճար, իսկ ոմանք՝ կես գնի դիմաց:
Այսպիսով, նրանք կարող են անվճար.
. գրանցվել որպես անհատ ձեռնարկատեր
. փոփոխություններ կատարել գրանցման մեջ
. չեղարկել գրանցումը
. անշարժ գույքի վերաբերյալ հայտարարություն վերցնել
50% զեղչը կգործի հետևյալ ծառայությունների համար.
. ամուսնությունը կանխող հանգամանքների վկայագիր
. նույնականացման քարտի վկայագրի երկարաձգում
Ինչպես նաև լիովին պատվաստված քաղաքացիները կարող են օգտվել Արդարադատության նախարարության ծառայություններից՝ առանց նախնական այց ամրագրելու:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները