Քանյե Ուեսթին բռնցքամարտի մենամարտի են հրավիրել
Ամերիկացի ռեփեր Soulja Boy-ը (ԴեԱդնրե Ուեյը) Քանյե Ուեսթին բռնցքամարտի մենամարտի է հրավիրել: Այս մասին գրում է «TMZ.com»-ը։
Ավելի վաղ Ուեյը սոցիալական ցանցերում Ուեսթին սպառնացել էր՝ հայտարարելով, որ պատրաստ է նրան ծեծի ենթարկել այն պատճառով, որ նա «Remote Control» երգից, որը ներառված է Ուեսթի «Donda» սկավառակում, ջնջել է Soulja Boy-ի քառյակը։ Կարճ ժամանակ անց Ուեյը գործընկերոջն առաջարկել է հարցը լուծել ռինգում։
«Ես պարզապես զվարճանում եմ, հասկանում ես՝ ինչի մասին եմ խոսում։ Մենք թշնամություն չունենք»,- TMZ-ի թղթակիցներին ասել է 31-ամյա Ուեյը։
Նա ընդգծել է, որ երկու հիփ-հոփ արտիստների մենամարտը կարող էր դարի բռնցքամարտի մենամարտը դառնալ։ Նրա խոսքով՝ ռեփերները կարող էին դրա միջոցով 100-200 միլիոն դոլար վաստակել։