«Վայրի բնության տարվա լուսանկարիչ» մրցութի ուշագրավ կադրերը ըստ CNN-ի
Ներկայացվել են «Վայրի բնության տարվա լուսանկարիչ» մրցույթին մասնակցող տպավորիչ լուսանկարներից մի քանիսը, որոնցում պատկերված են տարբեր կենդանիներ՝ բնության գրկում։ Տեղեկությունըներկայացնում է «CNN»-ը։
Լուսանկարներից մեկում պատկերված են տարերային աղետի դեմ պայքարող վագրակատուներ, կա՝ տան կողքով անցնող լուսանը:
Մեկ այլ լուսանկարում պատկերվել է «կրկնակի որսի» ուշագրավ տեսարանը, երբ ծառի օձն ու գորտը միաժամանակ հարձակվել են միմյանց վրա: Մեկ այլ կադրում լուսանկարիչը ֆիքսել է թութակների կլանված «զրույց-ժողովը»:
Նշվում է, որ Լոնդոնի Բնության պատմության թանգարանի կողմից կազմակերպվող մրցույթին, որն անցկացվում է 57-րդ անգամ, ռեկորդային թվով հայտեր են ներկայացվել: Ամենահետաքրքիր կադրերն ընտրվել են 50 000 լուսանկարից, որոնք ստացվել է 95 երկրից:
Լուսանկարները գնահատվելու են՝ ըստ ստեղծագործական, օրիգինալության և տեխնիկական գերազանցության: Տարբեր անվանակարգերում հաղթողներին կհայտարարեն հոկտեմբերի 12-ին, իսկ ընդհանուր լուսանկարչական ցուցադրությունը բաց կլինի հոկտեմբերի 15-ից մինչև 2022 թվականի հունիսի 5-ը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները