Բրիտանացի այրին իր ամբողջ կարողությունը կտակել է թուրքական հյուրանոցի աշխատակիցներին
86-ամյա բրիտանացի գարեջրագործ Չարլզ Քորթնին, որը երկար տարիներ անցկացրել է նույն թուրքական հյուրանոցում, 20 հազար ֆունտ ստեռլինգ է թողել միջանցքի սպասավորին: «The Sun» թերթի տարածած լուրը ներկայացնում է «Գազետա ռու»-ն:
Չարլզը, նրա կինը և նրանց ընկերները տասնամյակներ շարունակ մեկնել են Կուշադասի քաղաքի նույն հյուրանոցը: Այնտեղ նա ընկերացել է երեք երեխաների հայր, միջանցքի սպասավոր Տասկին Դասդանի հետ, որն այնտեղ աշխատում էր 1990 թվականից: Բրիտանացու կնոջ մահից հետո, որի հետ նա 58 տարի ապրում էր երջանիկ ամուսնության մեջ, չնայած զավակներ չունեին, Չարլզը շարունակում էր ճանապարհորդել նույն հյուրանոց՝ նույն 401 սենյակում, որը հայտնի դարձավ որպես «Չարլզի սենյակ»: Կտակի մեջ նշված էին նաև հյուրանոցի մնացած աշխատակիցները, բայց ամենամեծ մասնաբաժինը ստացավ Դասդան:
Քորթնին մահացել էր դեռ 2014 -ին, բայց քանի որ գարեջրագործի ունեցվածքը հաշվարկելու համար երկար ժամանակ պահանջվեց, բրիտանական իշխանությունները վերջերս կապ հաստատեցին Դասդանի հետ՝ տեղեկացնելով նրան անակնկալի մասին:
«Չարլզը մեզ համար սովորական հյուր չէր: Մենք նրան իսկական ընկեր էինք համարում: Երբ մենք ստացանք նրա մահվան սարսափելի լուրը, բոլորը շատ վրդովվեցին: Այս գումարով ես կարող եմ ընդհանրապես այլևս չաշխատել, բայց կարծում եմ, որ կշարունակեմ մնալ հյուրանոցում, քանի որ սիրում եմ հանդիպել նոր մարդկանց»,-ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա