
«Ժողովուրդ». Շինարարության ոլորտը դեռևս չի վերականգնվել
«Ժողովուրդ» թերթը գրու է. «Շինարարության ծավալները 10.8%-ով աճել են, 2020 թվականի առաջին կիսամյակում գրանցվել էր 23.4% անկում։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2021 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում ընթացիկ գներով 125.6 մլրդ դրամի շինարարություն է կատարվել։ 2021թ. հունիսին, 2020 թվականի հունիսի համեմատ, շինարարության ծավալներն աճել են ընդամենը 1.3%-ով։ Հաշվի առնելով, որ նախորդ տարվա այս ամիսներին շինարարությունը դեռևս մեծ տեմպերով անկում էր ապրում, այս տարվա նույն ամիսների թույլ աճը վկայում է, որ ոլորտը դեռևս չի վերականգնվել:
Առաջին կիսամյակում օտարերկրյա ներդրողների միջոցներով Հայաստանում ընդամենը մոտ 7 մլրդ դրամի շինարարություն է իրականացվել։ Այս անգամ աճ կա պետական բյուջեի հաշվին իրականացվող շինարարության գծով։ Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում պետական բյուջեի հաշվին իրականացվել է 36.3 մլրդ դրամի շինարարություն՝ նախորդ տարվա նույն կիսամյակի համեմատ աճելով 43.8%-ով։ 2020-ի առաջին կիսամյակում գրանցվել էր 22.3% անկում։
Պաշտոնական տվյալներով՝ այս տարվա առաջին վեց ամիսներին հանրապետությունում իրականացված շինարարության 27.4%-ն էլ բնակչությունն է ապահովել։ Բնակչության միջոցներով կատարված շինարարության ծավալները կազմել են 34.5 մլրդ դրամ՝ աճելով 17.9%-ով։ Շինարարության մնացած փոքր հատվածը՝ 2.8%-ը, ապահովվել է մարդասիրական օգնության և համայնքների միջոցներով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան


