Հարգանքի տուրքը՝ հերոսացած hերացիականներին
Նոր ուսումնական տարին Բժշկական համալսարանում մեկնարկել է հատուկ խորհրդով։ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն այսօր բժշկական բուհի նախկին ղեկավարների` Վիլեն Հակոբյանի և Միքայել Նարիմանյանի, պրոֆեսորդասախոսական կազմի, առաջին կուրսեցիների ուղեկցությամբ ծաղիկներ են խոնարհել Արցախյան վերջին պատերազում զոհված հերացիականների հիշատակը հավերժացնող հուշատախտակի առաջ։ Այս մասին հայտնում են համալսարանի մամուլի ծառայությունից։
Արմեն Մուրադյանն ընդգծել է, որ սեպտեմբերի 1-ը՝ Գիտելիքի և դպրության օրը, այսուհետև համալսարանում կմեկնարկի հարգանքի տուրքով, քանի որ զոհված տղաներից շատերի բժիշկ դառնալու ուղին մնաց անավարտ։
Այնուհետև, բժշկական դարբնոցի ավագ և կրտսեր սերունդները փոքրիկ հանդիպում են ունեցել ուսանողական անկյունում՝ կանաչներում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան