Միջերկրական ծովում հայտնաբերվել է Նյու Յորքի մեծության նավթի արտահոսք
Միջերկրական ծովում Նյու Յորքի տարածքի չափերով հսկայական նավթահետքը կարող է սեպտեմբերի 1-ին հասնել Կիպրոսի ափ: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով Կիպրոսի իշխանություններին:
Հեռուստաալիքի տվյալներով՝ նավթի արտահոսքը տեղի է ունեցել օգոստոսի 23 -ին Սիրիայի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում՝ Բանիյաս քաղաքում: Արդյունքում 15 հազար տոննա վառելիք է ծով թափվել: Տիեզերքից արված լուսանկարների վերլուծելուց հետո փորձագետները պարզել են, որ աղտոտվածության մակերեսը կազմում է մոտ 800 քառ. կմ.:
Կիպրոսի ձկնորսության և ծովային հետազոտությունների վարչության տվյալներով՝ կղզին պատրաստվում է այն պահին, երբ մոտակա 24 ժամվա ընթացքում այն կհասնի ափ: Կիպրոսի իշխանությունները 400 մետրանոց արգելք են տեղադրել, որպեսզի թույլ չտան նավթահետքի տեղաշարժը: Ենթադրվում է, որ մինչև սեպտեմբերի 3-ը Թուրքիայից նավերը կժամանեն աղտոտման գոտի, որոնք կօգնեն ջրի մակերեսից հավաքել նավթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները