Լավրովը հայտարարել է Վրաստանի հետ հարաբերությունները վերականգնելու Ռուսաստանի պատրաստակամության մասին
Եթե Վրաստանը ցանկանում է նորմալ ապրել Ռուսաստանի հետ, ինչպես հարևանի հետ, Մոսկվան պատրաստ է վերականգնել հարաբերությունները: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Եթե Վրաստանն իրոք ցանկանում է չխաղարկել ռուսական խաղաքարտն Արևմուտքի հովանավորությունը պահպանելու ամար, այլ ցանկանում է նորմալ կյանքով ապրել մեզ հետ՝ որպես հարևան, մենք պատրաստ ենք դրան ցանկացած պահի»,-ասել նա Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական համալսարանում իր ելույթի ժամանակ:
«Մենք մտադիր էինք պատասխանել մեր վրացի հարևանին, երբ նրանք մեր քաղաքացիների համար սահմանեցին առանց վիզայի ռեժիմ: Սկզբում մենք ուշադիր նայեցինք, թե ինչ է կատարվում, և, իհարկե, ոչ ոքի չենք արգելում մեկնել Վրաստան: Մեկուկես տարի առաջ մենք նույնիսկ պատրաստ էինք Վրաստանի քաղաքացիների համար հայտարարել Ռուսաստան այցելելու համար առանց վիզայի ռեժիմ, բայց հետո տեղի ունեցավ տհաճ միջադեպ՝ կոպիտ սադրանք ռուսաստանյան խորհրդարանական պատվիրակության դեմ, որը ժամանել էր Թբիլիսի Ուղղափառության միջազգային ասամբլեայի հերթական հանդիպմանը»,-հավելել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա