Հայկական օճառի արտադրությունն աճել է
2021 թվականի հունվար-հունիսին Հայաստանում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 17,7 տոկոսով աճել է օճառի արտադրությունը։
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից, Հայաստանում այս տարվա առաջին կիսամյակում արտադրվել է 380.2 տոննա օճառ, իսկ 2010 թ-ի նույն ժամանակահատվածում՝ 323 տոննա օճառ:
Վիճակագրության համաձայն՝ Հայաստանում 37.9 %-ով աճել է նաև լվացող, մաքրող և օսլայող միջոցների արտադրությունը: Մասնավորապես, 2021թ-ի հունվար-հունիսին հանրապետությունում արտադրվել է 2 866.7 տոննա լվացող, մաքրող և օսլայող միջոցներ, իսկ 2020թ-ի նույն ժամանակահատվածում՝ 2 078.9 տոննա:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին